ՌԴ-ն Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը համարում է Երևանի ոչ բարեկամական քայլ. Զախարովա (տեսանյութ)
ՌԴ-ն Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը համարում է Երևանի ոչ բարեկամական քայլ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ։ Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,-ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել հայկական իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը քանիցս Երևանին կոչ է արել հրաժարվել երկիր ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու «արատավոր գործելակերպից», որոնք ինչ-որ պատճառներով անհարմար են դարձել իշխանություններին։
«Սա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների մշտական հայտարարությունների ֆոնին՝ իրենց բացության, դեմոկրատականության և բազմակարծությանն իրենց հավատարմության մասին»,-ավելացրել է Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել բարձրացնել այս հարցը Երևանի առջև։
ՌԴ-ն Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը համարում է Երևանի ոչ բարեկամական քայլ. Զախարովա (տեսանյութ)
ՌԴ-ն Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը համարում է Երևանի ոչ բարեկամական քայլ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ։ Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,-ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել հայկական իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը քանիցս Երևանին կոչ է արել հրաժարվել երկիր ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու «արատավոր գործելակերպից», որոնք ինչ-որ պատճառներով անհարմար են դարձել իշխանություններին։
Նա նշել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել բարձրացնել այս հարցը Երևանի առջև։
Աղբյուրը՝ news.am