Մեր պայքարը ՀՖՖ այս ղեկավարության դեմ է, որը ձախողել է ռազմավարությունը. ՖԱՖ (տեսանյութ)
Մեր շարժման առաջին օրվանից հարցը, թե ում ենք մենք տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում, բոլոր ֆան ակումբներով քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզմունքի, որ մենք չենք տեսնում եւ չենք տեսնելու ինչ-որ թեկնածու: Տեսնում ենք համակարգ: Ունենք մշակած գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ: Երբ այս ֆեդերացիան հրաժարական կտա, իսկ դա կարող է լինել 2 կամ 4 ամսից, մենք կառաջնորդվենք մեր ճանապարհային քարտեզով:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:
Դեկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի եւ հայկական ակումբների ֆան շարժումների անդամները խոսեցին հայկական ֆուտբոլում ստեղծված ճգնաժամի, նախորդ ամիսներին անցկացված բողոքի ակցիաների եւ ՀՖՖ նախագահի ու ղեկավար կազմի հրաժարակի պահանջով պայքարը շարունակելու մասին: Նշենք, որ այս ասուլիսից առաջ ՀՖՖ-ն անցկացրել է հերթական ժողովը:
ՖԱՖ շարժման ներկայացուցիչ Երվանդ Իսմայիլյանի խոսքով, որոշ ֆուտբոլային չինովնիկների կողմից փորձ է արվում ֆուտբոլասեր երկրպագուների արդար պայքարն արատավորել:
«Մեր պահանջը մեկն է, ՀՖՖ ներկայիս ղեկավար կազմի եւ նախագահի հրաժարական, որն անխուսափելի է: Ֆեդերացիան հայտարարում է, որ մեր պայքարի հետեւում որոշ մարդիկ կան կանգնած, որ երկրպագուների պայքարն արդար է՝ այդ ընթացքում շեշտելով, որ երկրպագուները դժգոհում են միայն արդյունքներից եւ դա ինչ-որ էմոցիոնալ ֆոնի վրա: Այսօր եկել ենք ասելու, որ դա այդպես չէ: Իրականում մեր պայքարը ՀՖՖ այս ղեկավարության դեմ է, որը իր իսկ գրած 2019-2025 թթ. ֆուտբոլային ռազմավարությունը ձախողել է գրեթե ամբողջապես: Մենք ոչ միայն ՀՖՖ նախագահի հրաժարականն ենք պահանջում, այլ ամբողջ ղեկավար կազմի: Տեսնում ենք, որ այս թիմն իր առջեւ սահմանել է որոշ կետերում նաեւ անիրականանալի նպատակներ: Այդ ռազմավարությունում կան ոսկե սարերի տրամաբանությամբ գրված նպատակներ, որոնց գործնականում հնարավոր չէ հասնել: Ժամեր առաջ անցվացված ՀՖՖ տարեվերջյան ժողովում Արմեն Մելիքբեկյանը որոշակիորեն ընդունել է ստեղծված իրավիճակում ֆեդերացիայի մեղքը, ինչը նշանակում է՝ վերջիվերջո սկսեցին առնչվել առողջ քննադատության հետ:
Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է: Այսօրվա ժողովում հնչեցրած նրանց նոր ռազմավարության մասին մտքերն անվստահելի են: Այն թիմը, որն իր նպատակներին չի հասել 5 տարում, վստահություն չի ներշնչում, որ 2 տարում կկարողանա փոխել իրավիճակը»,-ասաց Երվանդ Իսմայիլյանը:
Ֆան ակումբի ներկայացուցիչներն առանձին ներկայացրեցին 2019-2025 թթ. ՀՖՖ ռազմավարության որոշ կետեր, որոնք խախտվել են:
ՖԱՖ շարժման հիիմնադիր Սերգեյ Ջանջոյանի խոսքով, երկրպագուները ՀՖՖ նոր նախագահի թեկնածու չունեն:
«Մեր շարժման առաջին օրվանից գալիս է այն հարցը, թե ում ենք մենք տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այս ֆեդերացիան, հասկացանք, ձախողել է, չի կարողանում կատարել իր առջեւ դրված խնդիրները: Բոլոր ֆան ակումբներով քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզմունքի, որ մենք չենք տեսնում եւ չենք տեսնելու ինչ-որ թեկնածու: Մենք տեսնում ենք համակարգ: Այն համակարգը, որը այդպես էլ կյանքի չկոչվեց այս ֆեդերացիայի նախագահությամբ:
Ունենք մշակած գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ: Երբ այս ֆեդերացիան հրաժարական կտա, իսկ դա կարող է լինել 2 կամ 4 ամսից, մենք կառաջնորդվենք մեր ճանապարհային քարտեզով: Մեր պայքարը տանելու ենք մինչեւ այդ օրը, երբ այս թիմը հրաժարական կտա: Այս գլոբալ ձախողումներից հետո չենք հավատում ներկայիս թիմին, որ հաջորդ երկու տարում ՀՖՖ-ն փոխվելու է եւ այս մեծ կառուցողական հարցերին լուծում է տալու: Կարծում ենք, որ շեշտը պետք է դրվի համակարգի վրա: Ֆան ակումբներով մեր մշակած համակարգը հետեւյալն է․
երբ ՀՖՖ նախագահն ու ղեկավար կազմը հրաժարական տա, նշանակվելու են ՀՖՖ առանցքային պաշտոնների ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնք պարտավորվում են կազմակերպել 3 արտահերթ ժողով: Առաջին ժողովով ՀՖՖ հիմնադիր անդամների հեռացման հարց ՀՖՖ կանոնակարգի խախտման հիմքով: Խոսքը վերաբերում է այն ֆեյք ՀԿ-ներին, որոնք կան ֆեդերացիայի կազմում: ՀՖՖ հիմնադիր անդամների օրենքի լրամշակում: Ներկա ղեավարության կողմից ներդրած արհեստական սահմանափակումների վերացում, նոր օրենքների մշակում, նաեւ ձայների արդար բաշխման մշակում:
Այստեղ առանցքային հարցն այն է, որ կա արդարության խախտված իրավիճակ: Բոլոր ակումբները կամ ակումբների մի մասն անընդհատ խոսում է այս մասին, բայց այդ խոսակցությունները շրջանցվում են: Օրինակ՝ 40-100 երեխա ունեցող ակումբն էլ ունի քվեարկելու իրավունք, «Փյունիկի» կամ «Ուրարտուի» պես մեծ ակումբներն էլ ունեն քվեարկելու իրավունք եւ նրանք գտնվում են հավասար հարթակում: Պետք է լինի ձայների արդար բաշխում: Օրենքի լրամշակման արդյունքում պետք է ՀՖՖ կազմ ընդգրկել տասնյակ ՀԿ-ներ: Օրինակ՝ հենց ֆան ակումբները պետք է կարողանան ընդգրկվել: Ֆեդերացիայի ղեկավարության վերարտադրվելու գլխավոր խնդիրը ձայների սխալ բաշխումն է: Այս կազմը եկավ, ասաց սա պիտի փոխենք, բայց պահեց նույնը, որ միշտ կարողանա վերարտադրվել: Երբ լինեն բազմաթիվ հկ-ներ ձայների տարբեր բաշխմամբ, չես կարող բոլորին կախման մեջ գցել: Սա կարծում ենք կլինի այն արդար ձեւը, որից հետո ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կլինեն անաչառ:
Մեծ մշակած ծրագրում է նաեւ ՀՖՖ նախագահի թեկնածուների սահմանափակման վերանայում: Ամենապարզ օրինակը՝ մեր լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերադառնալով Հայաստան եւ ֆուտբոլիստի կարիերան ավարտելով, չի կարողանալու առաջադրվել որպես ՀՖՖ նախագահի թեկնածու:
Առաջին արտահերթ ժողովից մեկ ամիս անց պետք է անցկացվի երկրորդ ժողովը նոր անդամների ընդունման օրակարգով: Նոր անդամները կարող են լինել 150-200: Այս դեպքում ՀՖՖ ղեկավար կազմի վերարտադրությունը դառնում է գրեթե անհնար:
Դրանից մեկ ամիս անց ՀՖՖ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարում է երրորդ արտահերթ ժողովի մասին՝ ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրությունների օրակարգով: Դրան հաջորդելու է հանրային խորհուրդ, որին կարող են մասնակցել ֆուտբոլի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք: Այդ խորհրդում մշակվում է ֆուտբոլի զարգացման ռազմավարություն մեր կորդինացմամբ:
Մեզ ասում են չար ու խուլիգան երկրպագուներն են այս իրավիճակը ստեղծում, որ մեզ միայն մտահոգում է ազգային հավաքականը, այդպես չէ: Մեզ մտահոգում է հայկական ֆուտբոլի ներկա վատ վիճակը: Ինչպես հավատանք մի ղեկավար կազմի, որը ձախողել է անցած տարիների ռազմավարությունը եւ հիմա խոսում է արդեն 2025 թվականի նոր ռազմավարության մասին»,-ասաց Սերգեյ Ջանջոյանը:

Աղբյուրը՝ sport.news.am