Բա քաղաքային տրանսպորտը թանկացնելով ի՞նչն եք բեռնաթափում, մարդկանց գրպաննե՞րը
Թե բա` կարմիր գծերը թանկացրել ենք, որ բեռնաթափվի Երևանի կենտրոնը։
Բա քաղաքային տրանսպորտը թանկացնելով ի՞նչն եք բեռնաթափում` մարդկանց գրպանները՞։
Որպեսզի Երևանի կենտրոնը՝ մասնավորապես և Երևանն՝ ընդանրապես բեռնաթափվեն, ոչ թե պետք է կարմիր կետագծերը անգամներով թանկացնեք ու հետո այդ անհիմն որոշման համար դատարանում պարտվեք, այլ պետք է հանրային տրանսպորտը եթե ոչ անվճար, ապա գոնե մատչելի, հասանելի ու արժանապատիվ դարձնեք քաղաքացիների համար, նոր երթուղիներ ավելացնեք, իսկ գործող երթուղիներում շարժակազմը համալրեք, որ մարդիք նախընտրեն տրանսպորտով երթևեկել, այլ ոչ թե մեքենաներով։
Որպեսզի մայրաքաղաքը էկոլոգիական աղետից խուսափի, օդի աղտոտվածությունը անգամներով չգերազանցի սահմանված նորմերը, ապա պետք է`
• Երևանի Մետրոպոլիտեն-ում նոր շարժակազմեր ավելացնել, գործող շարժակազմերում վագոնների քանակը ավելացնել (հիշեցնեմ` 90-ականների սկզբներին Երևանի մետրոն 4 վագոններով էր աշխատում ), որպեսզի ուղևորահոսքը շատանա, այլ ոչ թե ուղեվարձը թանկացնել։
• Երևանի ավտոբուս-ի ավտոբուսներն ու միկրոավտոբուսները աշխատեն գազով կամ լինեն էլեկտրոբուսներ, որը նաև ինքնարժեքը կիջեցնի, այլ ոչ թե ուղեվարձը թանկացնեք։
• Ոչ թե ծառերի սպանդ անեք, ինչ է թե նոր` մատղաշ ծառեր եք տնկելու (ինչպես արեցիք այս տարի մայրաքաղաքի կենտրոնում ), այլ կտրեք` հեռացնեք միայն վնասված, չորացած "չաշխատող" ծառերը, դրանք փոխարինելով նոր, երիտասարդ ծառերով։
Եվ վերջում.
#Մայր_Հայաստանը ինչպես վերջին 1 տարում, այնպես էլ այսուհետ շարունակելու է պաշտպանել երևանցիների և հայաստանցիների շահերը, լինել նրանց կողքին, զբաղվել նրանց խնդիրներով ու բարձրացրած հարցերով։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում-ը և «Մայր Հայաստան» խմբակցություն-ը շարունակում է իր պայքարը`
• Կարմիր կետագծերի թանկացման անհիմն որոշման դեմ,
• Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման անհիմն որոշման դեմ,
• Տիգրան Ավինյանի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու անօրինական որոշման դեմ։
• Նիկոլ Փաշինյանի և ՔՊԿ ֊ի հակահայ և հայակործան իշխանության դեմ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից