Փաշինյանի ամանորյա նվերը հայերին՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստանում (տեսանյութ)
Էլ ի՞նչ են թաքցնում ՀՀ իշխանություններն իրենց քաղաքացիներից
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հիշում է իր բանտային առօրյան, կոչ է անում բանակին «տեղավորվել խաղաղության օրակարգի շրջանակում» և կարծես թե պատրաստվում է իր հարցազրույցով պատասխանել Իլհամ Ալիևի նախօրեին արված հայտարարություններին, մենք ժամանակ ունենք վերլուծել Ալիևի հարցազրույցի կարևորագույն դրվագներից մեկը։
Լեռնային Ղարաբաղից հայերին վտարած և էթնիկ զտում իրականացրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու ցանկության մասին։ Նրա խոսքով՝ նման թվով ադրբեջանցիներ պաշտոնապես դիմել են Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի «պայմաններ ստեղծվեն» իրենց «վերաբնակեցման համար»։ Ալիևը հավելել է, որ ադրբեջանական կողմը Երևանից պատասխան չի ստացել այս հարցում և Հայաստանի տարածքն անվանել է ադրբեջանցիների «պատմական հող»։
Նախ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես պարզվեց, ժամանակ ունի արձագանքելու ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիների գրած մեկնաբանություններին, սակայն ժամանակ չունի սեփական ընտրողներին ծանուցելու, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից «վերաբնակեցնել» հարյուր հազարավոր իր քաղաքացիներին։
Երկրորդ՝ ակնհայտ է, որ Բաքուն միայն իր հաճույքի համար չի փորձում փոխել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական պատկերը։ Փաշինյանից ևս մեկ զիջում ստանալու դեպքում Բաքուն իր քաղաքացիների համար կձգտի հատուկ իրավական կարգավիճակ ստանալ, կձգտի ապահովել նրանց պատրաստի բնակարանային ենթակառուցվածքով, կպահանջի հատուկ քաղաքական ներկայացուցչություն (Պայմանական 1-2 պատգամավոր ԱԺ-ում կամ մի ամբողջ խմբակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ալիևին, ըստ երևույթին, չի բավականացնի), և որ ամենակարևորն է՝ հատուկ պաշտպանություն։
Հասկանալի է նաև, որ Հայաստանում նույնիսկ 300 ադրբեջանցիների «վերաբնակեցմամբ», հայերի հետ ամենօրյա վեճեր են լինելու (յուրաքանչյուր ադրբեջանցու հնարավոր չէ եվրադիտորդ կցել), որի արդյունքում Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կպահանջեն, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենք պաշտպանեն այդ մարդկանց, ինչը կարող է պատրվակ լինել՝ Հայաստան զորք մտցնելու համար:
Բայց ինչո՞ւ է տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում: Ի՞նչը մեզ հասցրեց այս կետին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ժամանակին բացահայտ ասել էր, որ «միայն պատերազմը վերջնականապես կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը» և դժգոհություն էր հայտնել, որ 2020 թվականին Ռուսաստանը թույլ չտվեց «ամեն ինչ ավարտին հասցնել»», և խաղաղապահներ ուղարկեց Ղարաբաղ։
Նրա խոսքով՝ 2020 թվականի իրադարձությունները կատարյալ ձախողում էին, քանի որ բոլոր գործընթացների արդյունքում Արցախը չընկավ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ստացավ իր խաղաղապահների բազան ԼՂՀ-ում։ Բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարողացան ստիպել Հայաստանին 2022 թվականին Արցախը հանձնել թուրքերին և Ադրբեջանին։
2022-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում հրաժարվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ դրանով իսկ Արցախը դատապարտելով կազմալուծման իսկ Հայաստանին կանգնեցրեց մի սպառնալիքի առաջ, որը կարելի է համեմատել միայն 1915 թվականի Ցեղասպանության հետ։

Մտածե՛ք այդ մասին…»։