Աշխարհ

22.12.2024 13:07


Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին, 4 մարդ է զոհվել (տեսանյութ)

Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին, 4 մարդ է զոհվել (տեսանյութ)

Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռ է կործանվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

«Ուղղաթիռը բախվել է Մուղլայի հետազոտական ​​հիվանդանոցի շենքին և ընկել գետնին»,-հաղորդում է հեռուստաալիքը:

Ինչպես հայտարարել է նահանգապետ Իդրիս Աքբիկը, բժշկական ուղղաթիռի վթարի զոհ է դարձել չորս մարդ։

«Ուղղաթիռը կործանվել է հոսպիտալի թռիչքուղուց օդ բարձրանալու ժամանակ, աղետի հետևանքով մահացել են երկու օդաչուները, բժիշկը և բուժաշխատողը»,-լրագրողներին ասել է Աքբյուիկը։

Վթարի պատճառները կպարզվեն։ Մուղլայում այս պահին թանձր մառախուղ է։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը