Օրվա լուր

23.12.2024 17:18


Փաշինյանական «ճշմարտություն» կամ թրաշվածն՝ ընդդեմ անթրաշի

Փաշինյանական «ճշմարտություն» կամ թրաշվածն՝ ընդդեմ անթրաշի

Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես է եկել ինքնախոստովանական հայտարարությամբ: Ըստ նրա՝ 1994թ. հետո բանակցային գործընթացն եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Նրա ասածի դետալների մեջ իմաստ չկա մտնելու: Դա սուտ է: Լկտի սուտ: Դա այն նույն հայտարարության սերիայից է, ըստ որի՝ 2020-ին կարող էր ամեն ինչ նույնը լինել, բայց առանց զոհերի:

Նիկոլն ավելացրել է, որ ինքը սխալվել է, որ 2018-ից հետո չի հայտնել այդ «ճշմարտությունը»:

Եվ այսպես, Նիկոլը, լինի նա թրաշված, թե անթրաշ վիճակում, շալակել է քրեական օրենսգրքի շատ ծանր հոդվածներ ու ման է գալիս: Ասել, որ նա չի վախենում՝ սխալ կլինի: Վախենում է, բայց արդեն թուլացել ու հաճույք է ստանում: Նրա հույսը Թուրքիան է: Ինքը գիտի, որ աթոռին մնացել է անձամբ Էրդողանի շնորհիվ: Դրա համար էլ Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին փաստաբանություն է անում:

Նիկոլի ասածները նույնիսկ Ալիևը չի ասում, քանզի վերջինս ճիշտ հակառակ բաներն է ասել՝ մուննաթ գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների վրա:

Հիմա այնպես է ստացվել, որ Նիկոլն ավելի Էրդողան է, քան Ռեջեփը և ավելի Իլհամ, քան Ալիևը:

Հայ ժողովրդի խնդիրն այս պատկերը փոխելն է, այլապես մի օր կլսենք, որ Հայաստանի Հանրապետություն ստեղծելն է սխալ եղել և ահա թրաշվածը/անթրաշը եկել է այդ սխալն ուղղելու համար: Ի դեպ, նա արդեն հայտարարում է նման բաներ, բայց դեռ ոչ այս տարբերակով:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը