Շան գլուխն այդտեղ է թաղված. Մանուկ Սուքիասյանը՝ կարմիր կետագծերի «նրբությունների» մասին (տեսանյութ)
«Եթե որեւէ մեկդ բեռնաթափված կենտրոն է տեսնում, ես շնորհավորում եմ»,-ճեպազրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով կարմիր գծերը թանկացնելու իշխանության որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելուն եւ նախագծի ընդունվելուն:
«Կենտրոնը երբեք չի բեռնաթափվել, իրենք այնտեղ լուծել են ֆիսկալ խնդիր: 2024 թ․ դեկտեմբերի դրությամբ՝ 2023թ-ի համեմատ ավելի քան 1 մլրդ դրամ հավաքագրվել է կարմիր կետագծերի արդյունքում: Եվ եթե հիմք ենք ընդունում Սուրեն Գրիգորյանի ասածը, որ 2023 թ․ հունվար ամսին միանվագ վճարած վարորդների համեմատ 2024 թ․ ընդամենը 8000-ն է վճարել, բայց մուտքերի թիվն այդուհանդերձ աճել է, դա նշանակում է մի բան՝ մարդիկ հունվար ամսին ի վիճակի չեն եղել վճարել 160 հազար դրամ, բայց քանի որ կենտրոնում ունեն գործ եւ հարկադրված պետք է գային այդ հանդիպումներին՝ մեկ ժամի դիմաց նախկին 100 դրամի փոխարեն վճարել են 300 դրամ: Սա պարզ թվաբանություն է, եւ իրենք 1 մլրդ դրամ ավել հասույթ են ապահովել քաղաքային բյուջե: Ընդամենը շան գլուխն այդտեղ է թաղված… Իրենք այդ փողից հրաժարվողը չեն եւ ֆինանսական լրացուցիչ եկամուտների հարց են լուծում դրանով»,-հավելեց Մանուկ Սուքիասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ aravot.am