Քաղաքական

26.12.2024 11:07


20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք»

20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի։

«Հետք»-ը գրում է, որ քաղաքապետը չի վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։ Ավինյանը հայցադիմումին կից ներկայացրել էր նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը:

«Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից»,-նշված է Տիգրան Ավինյանի միջնորդության մեջ։

Դատարանն այս պատճառաբանությունը բավարար չի համարել միջնորդությունը հիմնավոր համարելու համար։ Գտել է, որ Տ․ Ավինյանը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը:

«Այսինքն, պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու միջնորդությունը պետք է հիմնավորել գույքային կամ ֆինանսական դրության վերաբերյալ համապատասխան ապացույցներով, ինչի պարագայում միայն միջնորդությունը կարող է բավարարվել»,-նշված է դատարանի որոշման մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը