Աշխարհ

06.12.2011 09:40


Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Դեկտեմբերի 5-ին Վիլնյուսում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հանդիպմանն  անդրադարձ արվեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի:

Բանակցությունների օրակարգում էր նաեւ ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը