Օրվա լուր

28.12.2024 16:13


Փաշինյանը՝ սպանում է, Սիմոնյանը՝ թքում, Ավինյանի հայրը՝ վիրավորում

Փաշինյանը՝ սպանում է, Սիմոնյանը՝ թքում, Ավինյանի հայրը՝ վիրավորում

Նիկոլ Փաշինյանի սիրած նախադասություններից մեկը սա է. «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»: Դա մեծագույն խաբեություն է: Իրականությունը լրիվ հակառակն է: Իր ու իր նեղ թիմի անդամների վարքագիծն ասվածի ապացույցն է:

Նիկոլը 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ ինքը կարող էր պատերազմից խուսափել: Արդյունքներն, ըստ իրեն, նույնն էին լինելու, բայց առանց զոհերի: Պարզապես այդ դեպքում իրեն կասեին «Նիկոլ, դավաճա՛ն»: Ու որպեսզի դա չասեին, ինքը հազարավոր զոհեր տվեց:

Նիկոլի կողակից Աննա Հակոբյանն էլ հայտարարում էր, որ զինվորները մինչև 44-օրյա պատերազմը զոհվել են հանուն ոչնչի: Իր զուգընկեր Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի 44-օրյայի զոհերն էլ հանուն ոչնչի լինեն՝ Արցախը դավաճանաբար ճանաչելով Ադրբեջանի մաս:

ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը հրահանգում է իր թիկնազորին «հպարտ քաղաքացու» ձեռքերը բռնել, որպեսզի ինքը թքի այդ քաղաքացու վրա: Մինչև այդ իր մայրն էր պատշգամբից նույն բանն անում ու միջնամատ ցույց տալիս քաղաքացիներին:

Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանի հայրն էլ նույն գծի մեջ հանդես եկավ: Նա «համբալ» անվանեց «գեղի օփելներով» Երևանի կենտրոն եկող ու խցանում ստեղծողներին:

Եվ այսպես, Նիկոլի իրական կարծիքը քաղաքացիների մասին ժեխային է: Իրենք ձև էին տալիս, թե, իբր, պաշտպանում են իրենց կողմնակիցներին, երբ վերջիններիս հասցեին որոշ մարդիկ հնչեցնում էին «ժեխ» ձևակերպումը: Պարզվեց, որ դա բլեֆ է, քանզի իրենք իրենց կողմնակիցներին (այդ մարդկանց մի մեծ հատված «Օփել» մակնիշի ավտոմեքենա է քշում) համբալ են համարում: Իրենք այդ «համբալների» հաշվին են եկել իշխանության, ձեռքները մտցրել են պետական ու համայնքային բյուջեի մեջ և անխնա թալանում են «համբալներին»:

Ահա՛ այն ամենը, ինչ պետք է իմանալ նիկոլենց մասին: Տիգրան Ավինյանի հայրն ընդամենը անկեղծացել է: Նա տան խոսակցություն է դուրս հանել: Բա որ «համբալներն» իմանան, թե ինչ են անում Նիկոլն ու Աննան իրականում, ապշելու են: Բայց դա իշխանափոխությունից հետո: Երբ «հերձումն» ամբողջությամբ ցույց կտա սրանց ոչ միայն թուրքամետ բոլոր քայլերի էությունը, այլ նաև կբացահայտի թալանի մասշաբները:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը