Լրահոս

30.12.2024 13:24


Հանրապետությունում հունվարին սպասվում է տաք եղանակ (տեսանյութ)

Հանրապետությունում հունվարին սպասվում է տաք եղանակ (տեսանյութ)

Հանրապետությունում 2025 թվականի հունվարին բավական տաք է լինելու։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջվայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս։

«Հունվարին՝ հատկապես առաջին տասնօրյակում, հանրապետության տարածք օդի տաք ալիքների ներթափանցում բավական հաճախ է լինելու։ Դրանով պայմանավորված Շիրակում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա +3․․․+7, Կոտայքի լեռնային գոտիներում՝ +4․․․+7, նախալեռնային հատվածներում՝ +8․․․+10, Գեղարքունիքում՝ +4․․․+8, Լոռիում ցերակային ժամերին առանձին օրերին կգրանցվի +12․․․+15 աստիճան տաքություն, Տավուշում՝ +14․․․+18 աստիճան, Արագածոտնի լեռնային գոտում՝ +4․․․+7, նախալեռնային հատվածներում՝ +6․․․+10 աստիճան։ Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև +11 աստիճան տաքություն, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ +4․․․+8, նախալեռնային հատվածներում՝ +10․․․+12, Սյունիքի հովտային գոտիներում +16․․․+20, նախալեռնային հատվածներում +12․․․+16 և Երևանում +9․․․+11 աստիճան տաքություն»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Տոնական օրերը լինելու են տաք ու առանց տեղումների։ Հունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների։ Հանրապետությունում կգերակշռեն տաք օդային հոսանքները, նույնիսկ լեռնային շրջաններում տաք կլինի։ Մայրաքաղաքում հունվարի առաջին տասնօրյակում գիշերային ժամերին կգրանցվի -2․․․-4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի +6․․․+8 աստիճան տաքություն։

Այս խորագրի վերջին նյութերը