«Առինջ մոլ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen»-ը. կա տուժած
Հունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Հրազդան» բժշական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը շտապօգնության վարորդն է, դեպքի վայրում հավաքվածների մի մասը նշում էին, որ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, մի մասն էլ նշում էին, որ հիվանդին տեղափոխել և վերադառնում էր «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն հավանականն այն է, որ այն հիվանդ էր տեղափոխում: