Գյումրիում մարտի 30–ին սպասվում են թեժ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանն ուզում է այն առավելագույնս ապաքաղաքականացնել, օլիգարխացնել և զրկել գյումրեցիներին քաղաքի իշխանության ձևավորմանը մասնակցելու գործընթացից։ Ընտրության ապաքաղաքականացումը հենց այդ նպատակով է արվում՝ տեղական իշխանության ձևավորումը դարձնել հակաժողովրդավարական։ Մինչև այդ՝ Նիկոլը Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել տեղական օլիգարխի դրածոյին՝ Սարիկ Մինասյանին, ով բազմաթիվ կուսակցություններ ու թիմեր է փոխել (նախավերջինը «Լուսավոր Հայաստանն» էր)։
Ուշագրավն այն է, որ երբ «Քաղաքացիական պայմանագիրը» խզում էր կոալիցիոն համաձայնագիրը «Բալասանյան» դաշինքի հետ, որպես պատճառ ներկայացվում էր քաղաքի ստվերային ու կուլիսային կառավարումը, որն արվում է դրսից։ Ասում էին, թե, իբր, իրենք դեմ են կառավաման այդ մոդելին։
Փաստն այն է, որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանն այժմ ձևավորել է մի իշխանություն, որն ամբողջությամբ դրսից ու ստվերային տարբերակով է կառավարվում ու որևէ կապ չունի գյումրեցիների ընտրության հետ։
Սարիկ Մինասյանին որպես «պեշկա» են նշանակել քաղաքապետի աթոռին։ Նրա կողքը որպես վերահսկիչ դրել են Աննա Հակոբյանի ու Սուրեն Պապիկյանի բարեկամներին, դրսից կուրատոր են նշանակել ՀՀԿ ցուցակով նախկինում ԱԺ պատգամավոր աշխատած Արման Սահակյանին։ Փաշինյանն ուզում է, որպեսզի այս մոդելը վերարտադրվի։ Ու սրանք խոսում են ստվերային ու կուլիսային կառավաման դեմ։ Ստի ու կեղծիքի հերթական դրսևորում։
Գյումրիի ընտրությունները հրաշալի առիթ են գյումրեցիների համար Փաշինյան Նիկոլի՝ Գյումրիի զավթման ծրագրերը տապալելու համար։ Հատկապես երբ ՔՊԿ–ի վարկանիշը շատ ցածր է։
Ինչ ընտրություններ են սպասվում Գյումրիում

Կորյուն Մանուկյան