Լրահոս

07.01.2025 16:02


25-ամյա կինը փորձել է ինքնաuպան լինել պտղի մաhվան պատճառով

25-ամյա կինը փորձել է ինքնաuպան լինել պտղի մաhվան պատճառով

Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի կին հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ցած նետվել:

Ինպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀԱԲ հեթապահ հոգեբանը:

Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ բանակցություններ են վարել կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ.-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից ու չդիմի ծայրահեղ քայլի:

Ի վերջո փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվում է համոզել այդ կնոջը, ում այնուհետև դուրս են բերում անվտանգ վայր, տեղափոխում շտապօգնութան ավտոմեքենան, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբեում, ապա նրան տեղափոխում Երևանի հիվանդանոցներից մեկը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը փորձում էր ինքնասպան լինել, քանի որ, ըստ իր հայտնածի, օրեր առաջ ինքը երեխա է ունեցել ու նորածինը մահացած է ծնվել, ինչից հետո, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, փորձում էր այսօր իր կյանքին վերջ տալ:

Այս խորագրի վերջին նյութերը