Քաղաքական

09.01.2025 19:25


Տեղի ունեցավ Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից ապօրինաբար զրկելու հայցով դատական նիստը (տեսանյութ)

Տեղի ունեցավ Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից ապօրինաբար զրկելու հայցով դատական նիստը (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ ինձ Երևանի ավագանու մանդատից ապօրինաբար զրկելու հայցով դատական հերթական նիստը։ Զարմանալի չէր, որ այս գործով ևս 2,5 միավորանոց քաղաքային իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել։ Պարզ է, որ չեն կարողանա հիմնավորել Երևանի ավագանու մանդատից ինձ զրկելու օրինականությունը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 3-ին, ժամը 14։30-ին։

Հ.Գ. Էդ որոշումն ապօրինի, քաղաքական բնույթ ուներ` ինձ լռեցնելու, բայց միևնույնն է, չի ստացվելու, մեր քաղաքացիներից ստացված մանդատը ես իրացնում եմ ակտիվորեն պայքարելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ, իսկ սա պարզապես սկզբունքի հարց է, դրա համար էլ դիմել ենք դատարան։

Իրավական աջակցության համար շնորհակալ եմ Վահե Գրիգորյանին և հատուկ շնորհակալություն «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանին և մեր խմբակցության բոլոր անդամներին։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը