«Մայր Հայաստանի» պայքարը տրանսպորտի ուղեվարձի համար՝ դրական արդյունքներով
Վերջին ամիսներին Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ հասարակական լայն քննարկումներ են ծավալվել։ Քաղաքային իշխանությունների առաջարկած նոր սակագների դեմ ակտիվորեն պայքարում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Նրանց պայքարը, տալիս է իր արդյունքները, քանի որ այսօր քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են որոշակի զիջումների գնալ։
Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ հանդես եկողները պնդում էին, որ առաջարկվող սակագները անհամաչափ ծանրաբեռնում են քաղաքացիներին՝ հաշվի առնելով առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը։ «Մայր Հայաստան» շարժման անդամները բազմիցս ներկայացրել են իրենց հաշվարկներն ու առաջարկները՝ պահանջելով վերանայել որոշումը։
Այսօր Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հաշվի են առել հասարակական լայն պահանջները և պատրաստ են որոշակի զիջումների գնալ։
Թե ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկի քաղաքային իշխանությունը, դեռ հստակ չէ։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հասարակական պայքարը կարող է իրական ազդեցություն ունենալ որոշումների վրա։ «Մայր Հայաստան»-ը շարունակելու է պայքարը, մինչև քաղաքացիների համար առավել արդար ու հասանելի լուծում գտնվի։
Այս իրադարձությունները վկայում են, որ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու հանրային վերահսկողությունը արդյունավետ գործիք են` սոցիալական արդարության հասնելու համար, իսկ մինչ այդ` #բոյկոտ

Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից