Կարծիք

28.01.2025 20:48


150 դրամը ևս թալան է․ «Մայր Հայաստան»-ի բոյկոտը շարունակվում է

150 դրամը ևս թալան է․ «Մայր Հայաստան»-ի բոյկոտը շարունակվում է

Քաղաքային տրանսպորտի թեմայով քաղաքապետարանի գռեհիկ առևտուրը շարունակվում է։

Սենց թույլ էր, այ, որ սկզբից 300-ի փոխարեն օրինակ 500 դրամ ասեիք, հետո իջացնեիք 150 դրամ կարող է ավելի տպավորիչ լիներ ձեր «մեծահոգությունը»։

Հարգելի‘ քաղաքացիներ, չենք տրվում մանիպուլյացիաներին։ Ավագանին նոր արժեքի վերաբերյալ որոշում չի կայացրել, իսկ առանց ավագանու որոշման այն չի կարող գործել։

Ժողովրդի ճնշման արդյունքում կատարեցին իրենց այս աճպարարությունը, սակայն 150 դրամը ևս թալան է։

100 դրամ և վերջ! «Մայր Հայաստան»-ի #բոյկոտը շարունակվում է։

Տրանսպորտի ուղեվարձը չպետք է 100 դրամից ավելի լինի:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը