Քաղաքական

30.01.2025 11:20


Տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում՝ Փաշինյանի հարկային տեռորի դեմ․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ)

Տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում՝ Փաշինյանի հարկային տեռորի դեմ․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ)

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են շրջանառության հարկի բարձրացումից: Որոշ դեպքերում՝ շրջհարկով աշխատողներին տեղափոխել են ավելացված արժեքի ու շահութահարկի դաշտ, ինչը մոտ 8 անգամ ավելացրել է նրանց հարկային բեռը:

Ձեռներեցները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից, քանզի շատ դեպքերում մեծածախից հնարավոր չի լինում հաշիվ-ապրանքագիր ստանալ: Իսկ դա նշանակում է, որ հայտարարագրման դեպքում բիզնեսը պարզապես կփակվի:

Այս անգամ ևս «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են այդ բողոքի գործողությանը:

«Մայր Հայաստանի» հայտարարությունում ասվում էր․ «Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում սոցիալական դժգոհությունը մեծանում է։ Մարդիկ բողոքում են շրջանառության հարկի բարձրացման, գույքահարկի չափերի, քաղաքային տրանսպորտի թանկացման, աղբահանության վճարի ավելացման, եկամուտների համընդհանուր հայտարարագրման և այլ որոշումների դեմ։

Այս տարվա սկզբից լուրջ հարվածի տակ են ընկել փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։

Մենք կոչ ենք անում բոլոր տնտեսվարողներին միասնաբար բողոքի ձայն բարձրացնել»։

Այս խորագրի վերջին նյութերը