«Հրապարակ» թերթը գրում է. «Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից կես քայլ «զադնի» դնելու որոշումը, պարզվում է, կայացվել է ՔՊ վարչության նախօրեի նիստում։ Տիգրան Ավինյանից բացի, որը թանկացման համար երեւանցիների գլխավոր թիրախն էր դարձել, վարչության այլ անդամներ եւս ընդունել են, որ իրենց տխուր օրեր են սպասվում, եթե հետքայլ չանեն:
Արձանագրել են, որ «ռեֆորմը» չեն կարողանում «կերցնել» ժողովրդին` որպես բարեփոխում, եւ կարող է իրենց դեմ ընդվզման մեծ ալիք բարձրանալ, ուստի պետք է զիջումների գնալ: Որոշվել է այդ գումարներն այլ` ավելի հնարամիտ ձեւերով քերել ժողովրդից։ Օրինակ, տրանսպորտային երթուղիների վերակազմակերպմամբ կրճատել գծերի երկարությունները։Որ քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար ոչ թե մեկ ավտոբուս նստեն, այլ առնվազն 2-3, արդյունքում ծախսեն այնքան գումար, որքան թանկացնելու դեպքում կծախսեին։
Եվ որոշել են իջեցնել մեկ ուղեվարձի արժեքը։ Ուշագրավ է, որ վարչության նիստը դեռ չավարտված` Տիգրան Ավինյանը տարածեց տեսանյութ եւ քաղաքացիներին աչքալուսանք տվեց` շեշտելով, որ լսում է բոլորի քննադատությունները, կարդում եւ նման հետեւության է հանգել։
Դրանից 1-2 ժամ հետո միայն ՔՊ-ական պատգամավորներն ակտիվացան, որոնք ընդամենը օրեր առաջ փրփրաբերան հիմնավորում էին տրանսպորտի թանկացման ծայր անհրաժեշտությունը, որ եթե չթանկացնեն, վերադառնալու ենք «մահվան գազելներին»: Ի դեպ, նիստում խոսել են նաեւ համընդհանուր հայտարարագրման գործընթացի մասին, որն առաջիկայում քննարկման թեմա կդառնա»:
ՔՊ-ն 300 դրամը այլ տեղից է «քերելու». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից կես քայլ «զադնի» դնելու որոշումը, պարզվում է, կայացվել է ՔՊ վարչության նախօրեի նիստում։ Տիգրան Ավինյանից բացի, որը թանկացման համար երեւանցիների գլխավոր թիրախն էր դարձել, վարչության այլ անդամներ եւս ընդունել են, որ իրենց տխուր օրեր են սպասվում, եթե հետքայլ չանեն:
Արձանագրել են, որ «ռեֆորմը» չեն կարողանում «կերցնել» ժողովրդին` որպես բարեփոխում, եւ կարող է իրենց դեմ ընդվզման մեծ ալիք բարձրանալ, ուստի պետք է զիջումների գնալ: Որոշվել է այդ գումարներն այլ` ավելի հնարամիտ ձեւերով քերել ժողովրդից։ Օրինակ, տրանսպորտային երթուղիների վերակազմակերպմամբ կրճատել գծերի երկարությունները։ Որ քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար ոչ թե մեկ ավտոբուս նստեն, այլ առնվազն 2-3, արդյունքում ծախսեն այնքան գումար, որքան թանկացնելու դեպքում կծախսեին։