Քաղաքական

01.02.2025 12:51


Վարորդներն լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտի նախաձեռնությանը

Վարորդներն լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտի նախաձեռնությանը

Վաղ առավոտից գործընկերների հետ շրջում ենք Երևան քաղաքի հանրային տրանսպորտով և զրուցում ենք քաղաքացիների հետ տրանսպորտի գնի անհիմն թանկացման վերաբերյալ։

Այս պահին պետք է արձանագրել.

1. վարորդներն լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտի նախաձեռնությանը,

2. քաղաքացիների մեծ մասը լուռ կամ հրապարակային հայտարարություններով մասնակցում է բոյկոտին և չի վճարում 150 դրամ,

3. քաղաքացիները հիմնականում չեն տեսնում էական բարեփոխում և դժգոհ են տրանսպորտային համակարգի վիճակից,

4. տրնասպորտի գնի էական թանկացումը սոցիալական անտանելի բեռ է ավելացնում տասնյակ հազարավոր ընտանիքների համար, որոնց մի քանի անդամներն ամենօրյա ռեժիմով օգտվում են հանրային տրանսպորտից, հատկապես խոսքը վերաբերում է' հարյուր հազարավոր թոշակառուներին, աշխատող աղքատներին, ուսանողներին։

Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը