Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ)
Գյումրիում սպասվող ավագանու արտահերթ ընտրությունները նաև համապետական նշանակություն են ունենալու: Դա յուրօրինակ ստուգատես կդառնա: Պարզ կդառնան հանրային տրամադրությունները, քաղաքական ուժերի կարողությունները և այլն:
Թեև պաշտոնական առաջադրումների փուլը դեռ չի սկսվել և շատերը դեռ չեն հայտարարել իրենց մասնակցության մասին, բայց արդեն շոշափվում են մասնակիցների ցանկն ու կարգավիճակները:
Գյումրիի ընտրություններին մասնակցել ցանկացողներին կարելի է բաժանել երեք խմբի՝
1.օլիմպիական սկզբունքով մասնակցողներ կամ ձայն փախցնողներ (ներդրվածներ), որոնք գիտեն, որ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, բայց տարբեր մոտիվացիաներով մասնակցում են ընտրություններին,
2.զուտ տեղական նշանակության գործիչներ, որոնք որոշակի քվեի հավակնություններ ունեն, կարող են հայտնվել ավագանիում և առաջնորդվում են բացառապես կլանային տրամաբանությամբ,
3.տեղական ու համապետական նշանակության խնդիրներ լուծելու հավակնություն ունեցող ուժեր:
Տարբեր անուններ են շրջանառվում թեկնածուների առումով: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Սարիկ Մինասյան, գործարար Տոնոյան, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան, հակաեկեղեցական շարժման ներկայացուցիչ Կարեն Պետրոսյան և այլն:
Թեև իր առաջադրման մասին հրապարակային հայտարարություն չի արել, բայց ակնհայտ է, որ Գյումրիի ընտրություններին մասնակցելու է գործարար, «Մենք» նախաձեռնության հիմնադիր Կարեն Սիմոնյանը, ով օրերս Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ կոնֆերանս էր կազմակերպել: Կոնֆերասնում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր Գյումրին ազատ տնտեսական գոտի և հարկային արտոնությունների մասով ազատ քաղաք դարձնելու ծրագիրը: Երեկվանից Գյումրիում Կարեն Սիմոնյանը ստորագրահավաք է սկսել՝ այդ ծրագրի իրագործման պահանջն արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորվելիք ավագանու օրակարգում ներառելու համար: Ստորագրահավաքի առարկան ավագանու ուղերձն է:
Պարզ է, որ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցն ավագանու լիազորությունների շրջանակներում չէ, սակայն ավագանին կարող է հանդես գալ ուղերձով և պահանջել, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի: Ահա այդ ուղերձի նախագծի տակ Կարեն Սիմոնյանն ուզում է, օրենքով սահմանված կարգով, դնել հազարավոր գյումրեցիների ստորագրություն: Դա աննախադեպ գործընթաց է նորանկախ Հայաստանի պատմության մեջ, քանզի առաջին անգամ համայնքի բնակիչներն իրենց ստորագրություններով ավագանու ուղերձի նախագիծ կմտցնեն օրակարգ:
Կարեն Սիմոնյանը, փաստորեն, գյումրեցիներին առաջարկում է տեր կանգնել մի ծրագրի, որը համապետական նշանակություն է ունենալու: Այդպիսով նա անուղղակիորեն հայտ է ներկայացնում և փոխում խաղի կանոնն ընտրություններից առաջ՝ ցույց տալով, որ առաջ է մղում գաղափարը և վեր է կանգնում կլանային պայքարի տրամաբանությունից: Այս տեխնոլոգիական նորույթը բնական է, որ պետք է անհանգստացներ ու նյարդայնացներ «Քաղաքացիական պայմանագրին»: Պատահական չէ, որ ազատ տնտեսական գոտու ծրագրի ներկայացումը դեռ չավարտված ՔՊԿ-ից անցան գրոհի:
ՔՊԿ-ին ձեռնտու կլիներ Գյումրիում սպասվելիք ընտրությունները ներկայացնել որպես նախկինի ու ներկայի պայքար, կլանների բախում և այլն: Կարեն Սիմոնյանն իր ստորագրահավաքի նախաձեռնությամբ, նոր ոճով, գաղափարն անձից առաջ դնելով՝ կտրուկ փոխում է նախընտրական դասավորությունը՝ ձգտելով «դաբռո» ստանալ ոչ թե կուլիսներում, այլ գյումրեցիներից, որոնց ընտրական իրավունք ունեցողների առնվազն 1 տոկոսի ստորագրությամբ ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի պահանջը կդառնա հանրային լայն քննարկման առարկա: Այսինքն՝ գյումրեցին խաղի նոր կանոն կթելադրի:
Մի խոսքով, ուշագրավ ու վճռորոշ ընտրապայքար է սպասվում:

Կորյուն Մանուկյան