ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան
Արդեն մի քանի օր է, ինչ գործադուլ են հայտարարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները։ Գործարանը չի աշխատում։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի բյուջեն կրում է միլիոնավոր դոլարների վնաս։ Հիշեցման կարգով՝ խոսքը մեր երկրի թիվ մեկ հարկատուի մասին է։
Ասել, որ գործարանում ամեն ինչ կարգին է ու բողոքելու տեղ չկա, սխալ կլինի։ Բայց երբ հաշվի ենք առնում, թե խոսքը ո՞ր գործարանի մասին է և ովքե՞ր են կոկորդիլոսի արցունքներ թափում գործադուլավորների համար, պատկերը խիստ մտահոգիչ է դառնում։
Ակտիվացել են «բնապահպանները», թուրքամետ և ադրբեջանամետ քարոզ տանող «արևմտամետ» լրատվամիջոցները և այն «քաղաքացիականները», որոնք «պուլտով» ակտիվանում են այն ժամանակ ու այնպես, ինչպես որ դա ձեռնտու է լինում մեր հարևան թշնամական երկրներին։ Նույն կերպ սրանք ակտիվացել էին Ամուլսարի դեպքում և հետույքներն էին պատռում հանքի շահագործման դեմ այնքան ժամանակ, մինչև որ ադրբեջանցիները հայտնվեցին Ջերմուկի գլխին։ Դրանից հետո ամուլսարիստները հայտնվեցին ․․․ Գյումրիում։ Նրանք «միտինգ» էին անում ռուսական 102–րդ ռազմաբազայի դեմ։ Այդպիսով «բնապահպանները» ցույց էին տալիս, թե ո՞րն է իրենց բուն պատվերն ու թիրախը։
Հիմա այս նույն կոնտինգենտը հայտնվել է Քաջարանում և այնպիսի բառապաշարով է քարոզում ԶՊՄԿ–ի դեմ, ինչպիսին որ օգտագործում են ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները։ Թե բա բնությունը կեղտոտում են։ Բնականաբար անդրադառնում են նաև ռուսական գործոնին։ Ասում են՝ ռուսները շահագործում են հայ ժողովրդի հանքերը ու թող հեռանան։
Ուշագրավն այն է, որ թուրք–ադրբեջանական տանդեմը «բնապահպաններին» ու «ակԾիվիստներին» մեր երկրում օգտագործում է այնպես, ինչպես օգտագործեցին սրանց ադրբեջանցի «կոլեգաներին»՝ Արցախը շրջափակելու և հայերի էթնիկ զտում կազմակերպելու ժամանակ։ Սցենարը նույնն է։ Ու քանի որ թուրքերի աչքը Սյունիքի վրա է, անցել են գրոհի։
Ուշադրությու՛ն դարձրեք, թե ովքեր են կրակի վրա յուղ լցնում և օգտագործում տեղի աշխատուժին։ Այդ շրջանակները թքած ունեն այն գործադուլավորների վրա, որոնց հիմա պարզապես մանիպուլացնում են։ Այդ շրջանակները թուրքական խոսույթը հայկական միջավայրում տարածելու ֆունկցիա են կատարում։ Այնպես որ ԶՊՄԿ–ում տեղի ունեցողը պետք է դիտարկել այս տեսանկյունից։

Պետրոս Ալեքսանյան