Կարծիք

12.02.2025 16:04


Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը

Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը

Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթի քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում։

- Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հարկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը։

- Իրական Հայաստանն այդ անձնավորության քաղաքացիական կնոջ հակասահմանադրական գործունեությունն է, ով որևէ պետական պաշտոն չզբաղացնելով պետության ղեկավարի լիազորություններ է իրացնում։

- Իրական Հայաստանը անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են, դեմոգրաֆիական ճգնաժամն է։

- Իրական Հայաստանն այդ անձի ոչ պրոֆեսիոնալ թիմն է, չմտածված որոշումներն են, տապաված նախաձեռնություններն են, պետական պարտքի աննախադեպ աճն է, բյուջեի ճեղքվածն է, ձախողված ռեֆորմներն են, հանրային վստահության անկումն է։

- Իրական Հայաստանն իր, իր ընտանիքի, իր թիմի կոռուպցիոն արշավն է։

Ուրեմն, իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի խնդիրներից, պահեստից հանելով մուրճը, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելը։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը