Լրահոս

19.02.2025 20:30


Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,-հայտնեցին ՔԿ-ից:

Այս խորագրի վերջին նյութերը