Լրահոս

21.02.2025 09:19


ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով

ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով

ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։ Այս մասին հայտնում են բուհից։

«Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր դպրոցներում դասեր չեն լինի։ ԵՊԲՀ֊ում այսօրվա նախատեսված դասապրոցեսն ու քննությունները ևս չեղարկվել են։

«Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին,իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,֊գրել էր ռեկտորը։

Այս խորագրի վերջին նյութերը