ԶՈՒ-ում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները
Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ ընդգծելով, որ վերոնշյալ որոշումը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով, ինչպես նաև՝ սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով:
«Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է»,-նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: