Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում ձյան ծածկի բարձրությունը հասել է 60-120 սմ
Հզոր ցիկլոնով պայմանավորված փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Դիտվել է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին մերկասառույց։
ՇՄ նախարարությունից հայտնում են, որ տեղումների քանակը կազմել է․
Շիրակում 10-24մմ, ձյան ծածկի բարձրությունը հասել է 22-40սմ,
Առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ։
«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, երբ Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 40-50սմ, ինչից հետո հարավ արևմտյան նմանատիպ ցիկլոնի ելք չէր դիտվել։
Պետք չէ շփոթել ձյան ծածկույթի բարձրությունը, տեղումների քանակի հետ: Ձնածածկույթի բարձրությունը որոշվում է ձնաչափական ձողի օգնությամբ, որի վրա գծված են սանտիմետրական բաժանմունքներ և չափման միավորն է` սմ։
Տեղումների քանակը ջրի շերտի (տվյալ դեպքում ձյան հալքից) բարձրությունն է միլիմետրերով, որը կառաջանար երկրի մակերևույթի վրա, եթե այն լիներ հարթ, այսինքն՝ տեղումները չհոսեին, չներծծվեին հողի մեջ և չգոլորշիանար, այն չափվում է տեղումնաչափի միջոցով»,- ասված է հաղոդրագրության մեջ։