Լրահոս

21.02.2025 13:13


Փետրվարի 21-ի և 22-ի չեղարկված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին. ԵՊԲՀ ռեկտոր

Փետրվարի 21-ի և 22-ի չեղարկված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին. ԵՊԲՀ ռեկտոր

Սիրելի ուսանողներ, փետրվարի 21-ի և 22-ի չեղարկված քննությունները կտեղափոխվեն սույն թվականի փետրվարի 24-ին: Այս մասին իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Քննությունների ժամանակացույցի և այլ մանրամասների մասին ձեզ կտեղեկացնեն դեկանատներ՝ օրվա ընթացքում։

Հ․Գ․ Վստահ եմ, որ արդյունավետ կօգտագործեք այս օրերը և եղանակային այս արտակարգ պայմաններում՝ արտակարգ կհանձնեք քննությունները»,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը