Երևանում բեռնատարը մերկասառույցի պատճառով կոտրել է քարե պարիսպը, ապա՝ գազախողովակը և կողաշրջված հայտնվել բնակչի տան տարածքում
shamshyan.com-ը հայտնում է, որ փետրվարի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Պարգև Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի այգիներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, ապա՝ գազատար խողովակներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում՝ լուսամուտի մոտ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մերկասառույց ճանապարհը։