Լրահոս

25.02.2025 12:08


9-րդ օրն է` Վերին Լարսի ճանապարհը փակ է. հերթում գտնվող բեռնատարների թիվը 800-ից ավել է

9-րդ օրն է` Վերին Լարսի ճանապարհը փակ է. հերթում գտնվող բեռնատարների թիվը 800-ից ավել է

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի 800-ից ավելի հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 17-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 3094 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 816-ը հայկական են։

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը