Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների նկատմամբ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության հերթական դեպքին։
«Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու: Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը:
Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական: Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,- գրել է նա:
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Հայտնում են Ոստիկանությունից:
Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։
Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։
37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամիցավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։
20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։