Մեկնաբանություն

27.02.2025 18:28


Նիկոլ Փաշինյանը Գյումրիում օգտագործում է իր մաշված հաճախորդներին՝ եվրաթուրքերին

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում օգտագործում է իր մաշված հաճախորդներին՝ եվրաթուրքերին

Գյումրիում սպասվող ավագանու արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է Նիկոլի Սարիկով, որը մինչև այդ հասցրել է օգտագործվել տարբեր ուժերի կողմից:

Իշխանազավթումից հետո Նիկոլենք գյումրեցիներին խաբեցին՝ «փրայմերիզ» կազմակերպելով: «Հաղթեցրեցին», իբր, անկուսակցական Սարիկ Մինասյանին, որին հետո մտցրեցին Նիկոլի կուսակցության մեջ՝ ՔՊԿ:

Մարտի 30-ին Նիկոլի Սարիկը պետք է փորձի վարչական ու այլ տիպի լծակներով թիվ խփել: Բայց ինչքան էլ խփի, միևնույն է չի կարողանալու միանձնյա իշխանություն ձևավորել: Նիկոլն էլ դա լավ գիտի: Դրա համար էլ դիմել են իր վաղեմի հաճախորդների օգնությանը՝ եվրաթուրքերին: Դրանք են՝ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամը, նախորդ իշխանություններից Նիկոլի իշխանությանը որպես թուրքամետ հաճախորդ ժառանգություն մնացած Արման Բաբաջանյանը, քոքված գրանտակեր և «հարսամեծար» Լևոն Բարսեղյանը, ադրբեջանամետ Տիգրան Խզմալյանը:

Նիկոլի հաշվարկը հետևյալն է՝ Երևանի ավագանու ընտրությունների պես աշխատել իր եվրաթուրքական հաճախորդների օգտին, մի կերպ անցկացնել դրանց ավագանի, որպեսզի հետո կոալիցիա կազմել տա իր Սարիկի հետ: Երևանում այդ սխեման ամբողջությամբ չաշխատեց, ու ՔՊԿ-ն ստիպված եղավ Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստեցնել՝ գործի դնելով նաև անասնագողության սխեման:

Հիմա այդ «տրյուկն» արդեն չի անցնի: Գյումրիի Տիգրան Ավինյանին՝ Սարիկին, չեն կարողանալու նաղդել գյումրեցիների վրա, քանզի Երևանի փորձն արդեն բոլորի աչքի առաջ է: Ընդ որում՝ բոլոր առումներով:

Տիգրան Ավինյանն ընտրությանը մասնակցեց «Ասեք, կանենք» կարգախոսով, բայց եկավ ու արեց այն, ինչ չեն ասել երևանիցները՝ բերելով բացառապես թանկացումներ ու անգրագետ կառավարում: Նաև՝ թալան: Նույնը Գյումրիում է լինելու «Մեր Սարիկ» ներկայացողը վերածվելու է Նիկոլի Սարիկի՝ Գյումրիի Տիգրան Ավինյանի, ավիրելու է Գյումրին: ՔՊԿ-ից այլ բան հնարավոր չէ սպասել: Սրանք համբալի տեղ են դրել ժողովրդին: Պետք է համարժեք պատասխան տալ: Թասիբով գյումրեցիները դա հաստատ անելու են:

Մարտի 30-ին գրողի ծոցն է պետք ուղարկել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին», դրա հաճախորդներին՝ եվրաթուրքերին, և Գյումրիում ձևավորել նորմալ ազգային իշխանություն: Դրա բոլոր նախադրյալները կան:

Հայկ Ուսունց

Հ.Գ. ՔՊԿ-ի Սարիկն Արցախի մասով նիկոլական ու աննահակոբյանական ոճի մտքեր հայտնելով՝ գաղափարապես մտավ «Քաղաքացիական պայմանագիր» ու ստացավ իր փայ թուրքական-նիկոլական մկրտությունը: Գյումրեցիները սրան պետք է մերժեն նաև մեր զոհված տղաների անունից:

Այս խորագրի վերջին նյութերը