Զելենսկու այցն ԱՄՆ սկանդալային ստացվեց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան ցույց տվեց իր տեղը՝ բացատրելով, որ չի շարունակելու դեմոկրատների, այսինքն՝ «Պատերազմի» կուսակցության առաջնորդների գիծը:
Զելենսկին շատ անհեթեթ վիճակում էր հայտնվել: Տեսարանն աննախադեպ էր:
Եվրոպական որոշ երկրներում այդ ամենին արձագանքեցին «Ոչինչ, մենք մի բան կանենք. ուկրաինացիները պետք է շարունակեն սպասարկել «Պատերազմի» կուսակցության ծրագրերը՝ վճարելով սեփական կյանքերով ու տարածքներով» տարբերակով: Զելենսկին կողմ է այդ տարբերակին, քանի որ հակառակ դեպքում կկորցնի աթոռը: Միգուցե նաև ազատությունը՝ «ա լյա» Սահակաշվիլի:
Թրամփի դիրքորոշմանն արձագանքել են նաև ԱՄՆ-ից՝ դեմոկրատների ներկայացուցիչ Ադամ Շիֆը: Ըստ Շիֆի՝ Թրամփը ԱՄՆ-ը չէ: Նկատենք, որ սա ոչ պակաս սենսացիոն հայտարություն է, քան տեսանք Թրամփ-Զելենսկի բանավեճի ժամանակ:
Փաստորեն, Շիֆն էլ է ԵՄ չինովնիկների պես կարծում, որ պետք է շարունակել պատերազմը ՌԴ-ի դեմ մինչև վերջին ուկրաինացին:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Հայաստանի իշխանությունը «Պատերազմի» կուսակցության ներկայացուցիչ է: Դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ ու պարտություն բերեց: Խոստացավ խաղաղություն, բայց հանձնեց Արցախն ու Հայաստանի տարածքները: Եվ այս ամենի վերջը չի երևում:
Փաշինյանի իշխանությունը մեր երկիրը դարձրել է մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում՝ հանուն սեփական շահերի: ԱՄՆ դեմոկրատների հետ նիկոլական իշխանության սերտաճումը շատ մեծ է: Պատահակն չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ստվերային «կարդինալուհի»Աննա Հակոբյանը ջերմորեն շփվել է նույն Շիֆի հետ: Հավանաբար՝ խոստացել է, որ Հայաստանը կսպասարկի «Պատերազմի» կուսակցության շահերը՝ հանուն ոչնչի:
«Պատերազմի կուսակցության» արձագանքը Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպմանը
Զելենսկու այցն ԱՄՆ սկանդալային ստացվեց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան ցույց տվեց իր տեղը՝ բացատրելով, որ չի շարունակելու դեմոկրատների, այսինքն՝ «Պատերազմի» կուսակցության առաջնորդների գիծը:
Զելենսկին շատ անհեթեթ վիճակում էր հայտնվել: Տեսարանն աննախադեպ էր:
Եվրոպական որոշ երկրներում այդ ամենին արձագանքեցին «Ոչինչ, մենք մի բան կանենք. ուկրաինացիները պետք է շարունակեն սպասարկել «Պատերազմի» կուսակցության ծրագրերը՝ վճարելով սեփական կյանքերով ու տարածքներով» տարբերակով: Զելենսկին կողմ է այդ տարբերակին, քանի որ հակառակ դեպքում կկորցնի աթոռը: Միգուցե նաև ազատությունը՝ «ա լյա» Սահակաշվիլի:
Թրամփի դիրքորոշմանն արձագանքել են նաև ԱՄՆ-ից՝ դեմոկրատների ներկայացուցիչ Ադամ Շիֆը: Ըստ Շիֆի՝ Թրամփը ԱՄՆ-ը չէ: Նկատենք, որ սա ոչ պակաս սենսացիոն հայտարություն է, քան տեսանք Թրամփ-Զելենսկի բանավեճի ժամանակ:
Փաստորեն, Շիֆն էլ է ԵՄ չինովնիկների պես կարծում, որ պետք է շարունակել պատերազմը ՌԴ-ի դեմ մինչև վերջին ուկրաինացին:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Հայաստանի իշխանությունը «Պատերազմի» կուսակցության ներկայացուցիչ է: Դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ ու պարտություն բերեց: Խոստացավ խաղաղություն, բայց հանձնեց Արցախն ու Հայաստանի տարածքները: Եվ այս ամենի վերջը չի երևում:
Փաշինյանի իշխանությունը մեր երկիրը դարձրել է մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում՝ հանուն սեփական շահերի: ԱՄՆ դեմոկրատների հետ նիկոլական իշխանության սերտաճումը շատ մեծ է: Պատահակն չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ստվերային «կարդինալուհի» Աննա Հակոբյանը ջերմորեն շփվել է նույն Շիֆի հետ: Հավանաբար՝ խոստացել է, որ Հայաստանը կսպասարկի «Պատերազմի» կուսակցության շահերը՝ հանուն ոչնչի:
Պետրոս Ալեքսանյան