Լրահոս

09.01.2012 11:07


ԱԻՆ–ում տեղի է ունեցել այս տարվա առաջին խորհրդակցությունը

Հունվարի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար անձնակազմի 2012 թ. առաջին խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր, 2012 թ. Նախարարության գերակա խնդիրներն ու հիմնական անելիքները։ Հանձնարարական տրվեց ծառայությունների և ՊՈԱԿ-ների ղեկավարներին` ծառայությունների օպտիմալացման և ներքին  հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար։ Նախարարին զեկուցվեց, որ տոն օրերի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 120 դեպքի ապահովվել է օպերատիվ և արդյունավետ արձագանք, ինչպես նաև ստուգումներ են իրականացվել Երևանի և մարզերի հրշեջ մասերում։ Հատուկ ուշադրություն հրավիրվեց քաղպաշտպանության ծառայության արդյունավետության բարձրացմանն ու մարզերի հետ աշխատանքների ակտիվացմանը, ինչպես նաև 911 ծառայության զարգացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը