Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ
Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ «նյութից է» բաղկացած Նիկոլ Փաշինյանը, բավական է դիտարկել նաև այլ երկրների «փաշինյաններին», որից էլ պարզ կդառնա, որ իրենք ինչպես հայտնի մուլտֆիլմում էր ասվում, «նույն արյունից են»:
Բավարար է հիշել, թե ով է Մակրոնը Ֆրանսիայի համար, կամ՝ ներկա և նախկին Գերմանիայի կանցլերները: Ով էր Էլչիբեյը Ադրբեջանի համար 90-ականներին, ով էր Սաակաշվիլին, ով է այսօր Զելենսկին և այդպես շարունակ:
Երեկ, Վրաստանի հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալու ընթացքում, այդ երկրի վարչապետ Կոբախիձեն մի ուշագրավ պատմություն է հիշել այդ երկրի արդեն նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու մասին:
Մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց անմիջապես հետո, ըստ Կոբախիձեի, իր հետ հանդիպում է այն ժամանակ, դեռ նախագահ Զուրաբիշվիլին, և պահանջում անհապաղ հայտարարել, որ Վրաստանը աջակցում է Զելենսկուն:
«Զելենսկին հերոս է, և մենք պիտի իրեն նմանվենք»,- նշել էր Զուրաբիշվիլին:
Ըստ Կոբախիձեի՝ Զուրաբիշվիլին պահանջել էր, որպեսզի «Վրաստանը նույնպես նմանվի Զելենսկուն»:
Կոբախիձեն պատասխանել էր, որ այդ պատերազմում զոհվելու են տասնյակ հազարավոր մարդիկ, և ինքը չի ուզում, որ վրացիները նույնպես զոհվեն, ինչին Զուրաբիշվիլին արձագանքել էր, որ «Մեծ քաղաքականության մեջ կարևորը ոչ թե շարքային մարդկանց կյանքերն են են, այլ այն պատկերը, ինչով երկիրը ներկայանում է միջազգային հանրության առջև»:
Այսինքն, ըստ Զուրաբիշվիլու, հազարավոր վրացիների կյանքերը կարելի էր զոհաբերել, միայն թե Արևմուտքը տեսներ, որ Վրաստանը նույնպես պատրաստ էր զոհեր տալ՝ հանուն արևմտյան համերաշխության:
Ժամանակին, հայտնի պահպանողական փիլիսոփաներից մեկը, երբ քննադատում էր կոմունիզմը, նշում էր, որ այդ գաղափարախոսության հոսանքի ներկայացուցիչները, պատրաստ էին, «հանուն ապագա երջանիկ մարդու», զոհաբերել «ներկա մարդկանց» տասնյակ հազարավոր կյանքեր:
Հենց այդպես էլ կատարվեց Ռուսաստանում, քաղաքացիական պատերազմի ընթացքում, հետագայում, դա կրկնվեց Չինաստանում, Կորեայում և այլ երկրներում:
Այսօրվա գլոբալիստները իրենց հրեշավոր պատկերացումներով, ոչնչով չեն տարբերվում նախկին բոլշևիկներից:
Սրանք էլ են պատրաստ զոհաբերել «ներկա մարդկանց միլիոնավոր կյանքերը», իբր, հանուն… «ապագա մարդկանց» երջանկության:
Նույնը մենք տեսանք Հայաստանում: Մարտի 1-ի տասը զոհերի հարցը շահարկելով, Փաշինյանը, գալով իշխանության, մոտ հինգ հազար մարդ հանձնեց հողին:
Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը, Զուրաբիշվիլին, Մակրոնը, Բայդենը «նույն արյունից» են. դեմագոգ, պատրաստ են մեծ կոտորածներ իրականացնել, միաժամանակ, շահարկելով մեկ կամ երկու զոհերի հարցը: ԱՄՆ-ում դա Ֆլոյդն էր, Հայաստանում՝ մարտի 1-ի այդ տասը զոհերը:
Այն երկրները, որտեղ այդ մարդիկ գալիս են իշխանության, հայտնվում են մեծ ողբերգությունների մեջ:
Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, 90-ականների Ադրբեջան և այդ շարքը կարելի է շարունակել:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am