Աշխարհ

17.03.2025 08:43


«Բարսելոնա»-ն 4։2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկո»-ին (տեսանյութ)

«Բարսելոնա»-ն 4։2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկո»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց փոխչեմպիոն «Բարսելոնային» եւ պարտվեց 2:4 հաշվով, թեեւ ընթացքում հաղթում էր 2:0 հաշվով։

45-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ 70-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։

2 րոպե անց հաշվի տարբերությունը կրճատեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից հավասարությունը 78-րդ րոպեին վերականգնեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ «Բարսելոնայի» հաղթական գոլն ավելացված երկրորդ րոպեին խփեց Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։ Ավելացված 8-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Ֆերան Տորեսը։

27 հանդիպում անցկացրած «Բարսելոնան» 60 միավորով հավասարվեց չեմպիոն «Ռեալին» եւ առաջատարն է։ «Աթլետիկոն» 28 խաղից հետո երրորդն է՝ 56 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 2:4 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 45, Ալեքսանդր Սյորլոտ, 70 - Ռոբերտ Լեւանդովսկի, 72, Ֆերան Տորես, 78, Լամին Յամալ, 90+2, Ֆերան Տորես, 90+8։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը