10 րոպե մեկն էր խփում, քֆուր անում, հետո մյուսը. արցախցի տղային ոստիկանությունում խոշտանգել են (տեսանյութ)
Ծնողների և պատերազմում զոհված եղբոր գերեզմանները հայրենի Մարտունիում թողած Տիգրան Ուլուբաբյանը 2023 թվականին Հայաստան տեղափոխվելուց հետո միայնակ է ապրում Վանաձոր քաղաքում:
Բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո Տիգրանը բարեկամուհուն է ուղեկցել Քննչական կոմիտե, որտեղից էլ վարչության պետի մոտ են տարել, հարցեր տվել, ապա ուրիշ սենյակ տարել, նորից հարցաքննել: Այդ օրը բարեկամի տանն է մնացել, հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներ են մոտեցել և հրավիրել ոստիկանության բաժին:
«Մտա պետի մոտ, ասում է՝ չլարվես, ճիշտը կպատմես, ինձ կռիս ասեց, ես էլ ասեցի՝ ինչ ձև ես խոսում, էնտեղից մի հոգի խփում է՝ քեզ նորմալ պահի, էն մեկն էլ մի կողմից է խփում: Ասում եմ՝ մենակ տղա եմ, էսքան ապրել եմ էստեղ, ոչ մեկ ինձանից անշնորհք բան չի տեսել, ասեցին, որ նավոդչիկ եմ, նավոդկա եմ տվել: Մեկը հայհոյում է, պետը գոռում է, թե խելոք մնա, բայց ինքն էլ է հայհոյում: Ասում էին՝ պրիզնատ արի, քեզ կջրեմ, կեթաս: Հետո տանում են մի տեղ գցում, 8 հոգով ծեծում են: 10 րոպե էս մեկն է խփում, քֆուր անում, էն մեկն է խփում, քֆուր անում, բեսպրեդելավարի, էդ էլ մեր պետության դրած աշխատողները»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա:
28-ամյա երիտասարդը պատմեց, որ երկու ժամ իրեն ծեծել են, մազերից բռնել, քաշել են:
Տիգրան Ոլուբաբյանը արցախյան երեք պատերազմների մասնակից է, եղբայրն էլ 2017 թվականին դիվերսիայի զոհ է դարձել:

Մանրամասները՝ տեսանյութում: