Քաղաքական

18.03.2025 21:21


Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Արևմուտքի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, բայց ոչ ի հաշիվ, առավել ևս՝ ոչ ընդդեմ Ռուսաստանի։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա շեշտեց՝ նախորդ տարի Դոնբաս իրենց այցի գերնպատակը թեպետ հումանիտար էր, բայց նաև քաղաքական ուղերձ էր․ Հայաստանում բոլորը չէ, որ մտածում են այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը։

«Մենք կարևորում ենք հայ-ռուսական հարաբերությունները և դրանց ռազմավարական բնույթին տալիս ենք շատ բարձր նշանակություն»,-ասաց Թևանյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները շատ հստակ ու պլանավորված ձևով փչացրել են։ Հավելեց՝ հայ-ռուսական հարաբերությունների փչացման գործիքակազմերից մեկն էլ արևմտաթուրքական շրջանակներից ուղղորդվող այն որոշումն էր, որը կայացվեց 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում։

«Համաձայն այդ որոշման՝ Արցախը պետք է հանձնվեր, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի սպառ բացառվեր։ Դա ՀՀ շահերի կոպիտ ոտնահարում էր»,-ասաց Թևանյանը։

Հիշեցնենք, որ 2024թ․ սեպտեմբերի 16–ին «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ այցելել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ու հանդիպել տեղի խորհրդարանականների և բարձրագույն ղեկավարության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը