Քաղաքական

21.03.2025 15:10


Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (տեսանյութ, լուսանկար)

Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (տեսանյութ, լուսանկար)

«Մայր Հայաստան» դաշինքը հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս էր կազմակերպել Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի առումով Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկմանը։

Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ՝ առկա և հեռավար կարգով։

Կոնֆերանսը նախաձեռնել էր Գյումրիի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։

Հիմնական բանախոսը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն էր։

Կոնֆերանսին ներկա էր Գյումրիում Ռուսասատանի Դաշնության հյուպատոսության ներկայացուցիչ, հյուպատոս-խորհրդատու Յուրի Կովալկոն։

Մասնակցում էին տնտեսագետ Էդուարդ Մանուկյանը, «MANCH» մանկական կոշիկ արտադրող ընկերության հիմնադիր և տնօրեն Սուրեն Սուքիասյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և սոցիոլոգ Արթուր Պարոնյանը։

Կոնֆերանսին Մոսկվայից հեռավար կարգով մասնակցում էր ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ինտեգրացիոն գործընթացների զարգացման ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անդրեյ Պետրոսյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Նշենք, որ Գյումրու զարգացման «Մայր Հայաստանի» ծրագրին իր ստորագրությամբ 7.700 գյումրեցի է միացել: Ծրագրի կյանքի կոչման նպատակով «Մայր Հայաստանը» Գյումրու ապագա ավագանու ուղերձի նախագիծ է պատրաստել և այն ներկայացվելու է ձևավորվելիք ավագանու նիստի քննարկման:

3
3 (1)

Այս խորագրի վերջին նյութերը