Քաղաքական

21.03.2025 20:01


ՌԴ Պետական դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ)

ՌԴ Պետական դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք  «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ)

Գյումրիում տեղի ունեցած հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսը վերաբերում էր Գյումրիում ազատ տնտեսական գոտու և հարկային բարենպաստ ռեժիմի ստեղծման առումով ազատ քաղաքի նախագծին: Քննարկման նախաձեռնողը «Մայր Հայաստանի» Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն էր:

Կոնֆերանսին մասնակցած ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը ողջունել է «Մայր Հայաստանի» ծրագիրը և Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող Կարեն Սիմոնյանին մաղթել հաղթանակ:

«Առանց ձևականությունների և խաղերի ուզում եմ հայտարարել, որ «Եդինայա Ռոսիյան» սատարում է «Մայր Հայաստանի» ծրագրերին և հաղթանակ մաղթում Կարեն Սիմոնյանին»,-նշել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Մատվեյչևը:

«Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավորն ընդգծել է, որ Գյումրին ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը