Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ)
Գյումրու ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվեց հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին:
Կոնֆերանսին հեռավար կարգով մասնակցող ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովն ընդծեց, որ Գյումրին ռազմավարական կարևորություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, և պատահական չէ, որ հենց այստեղ է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։
Ալեքսեյ Մարտինովը նաև համոզմունք հայտնեց, որ Գյումրին «աղետի գոտուց» «զարգացման գոտու» վերածվելու բոլոր հնարավորություններն ունի։
Ռուս քաղաքագետն այս նախագծի իրականացման համար հաջողություն մաղթեց «Մայր Հայաստան» դաշինքին և շեշտեց, որ այս առումով շատ լավ կլիներ, որ «Մայր Հայաստանը»հաղթեր Գյումրու ավագանու ընտրություններում։
«Մենք հաջողություն ենք մաղթում Մայր Հայաստան դաշինքին և անձամբ Կարեն Սիմոնյանին»,-իր խոսքը եզրափակեց Մարտինովը։
Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ)
Գյումրու ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվեց հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին:
Կոնֆերանսին հեռավար կարգով մասնակցող ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովն ընդծեց, որ Գյումրին ռազմավարական կարևորություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, և պատահական չէ, որ հենց այստեղ է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։
Ալեքսեյ Մարտինովը նաև համոզմունք հայտնեց, որ Գյումրին «աղետի գոտուց» «զարգացման գոտու» վերածվելու բոլոր հնարավորություններն ունի։
Ռուս քաղաքագետն այս նախագծի իրականացման համար հաջողություն մաղթեց «Մայր Հայաստան» դաշինքին և շեշտեց, որ այս առումով շատ լավ կլիներ, որ «Մայր Հայաստանը» հաղթեր Գյումրու ավագանու ընտրություններում։
«Մենք հաջողություն ենք մաղթում Մայր Հայաստան դաշինքին և անձամբ Կարեն Սիմոնյանին»,-իր խոսքը եզրափակեց Մարտինովը։
Մանրամասները՝ տեսանյութում։