Լրահոս

22.03.2025 09:35


Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինն այնուհետև բախվել է էլեկտրասյանը

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինն այնուհետև բախվել է էլեկտրասյանը

Մարտի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «Audi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Համլետ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Audi»-ն բախվել է էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Այս խորագրի վերջին նյութերը