ՄԻՊ–ը նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
«Առավոտ օրաթերթի 24.04.2009թ. համարում հրապարակվել է «Պաշտպանության նախարարի շրջաբերականը» վերտառությամբ հոդված, ըստ որի ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության - հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վ.Ավետիսյանը 06.04.2009թ. թիվ 145 գրությամբ էլեկտրոնային փոստով հանձնարարական է փոխանցել զորամասերի հրամանատարներին, որի համաձայն Երևան քաղաքի ավագանու ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի շտապ կատարման ենթակա հանձնարարականով անհրաժեշտ է մինչև 09.04.2009թ. ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել զորամասերում ծառայող, Երևան քաղաքի գրանցում ունեցող, սակայն Երևանում չբնակվող սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների, բանվոր-ծառայողների, նրանց ընտանիքների՝ քվեարկելու իրավունք ունեցող անդամների, համակիրների անվանացուցակը։
Միաժամանակ նշվել է, որ անհրաժեշտ է ցուցակներում ընդգրկվածների ծառայությունը կազմակերպել այնպես, որպեսզի նրանք ընտրություններից առնվազն 3 օր առաջ մեկնեն Երևան՝ ընտրությունների հետ կապված առանձին խնդիրներ լուծելու համար։
ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն. «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն - գտնվում են քաղաքացիականվերահսկողության ներքո», իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն. «Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ համարվող քաղաքացիները չեն կարող մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների - Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին»։
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով՝ խնդրում եմ հայտնել՝ եղել է արդյոք նման հրաման /հանձնարարական/, եթե այո, ապա ուղարկել դրա պատճենը և ներկայացնել Ձեր պարզաբանումները վերոգրյալի կապակցությամբ»։

Արմեն Հարությունյան