Հարցազրույց

22.03.2025 11:41


Կոալիցիա կկազմենք ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

Կոալիցիա կկազմենք ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ նորընտիր ավագանիում իրենց քաղաքական ուժը պատրաստ է կոալիցիա կազմել մյուս բոլոր ուժերի հետ, բացի «Քաղաքացիական պայմանագրից» և «Եվրադաշինքից»։

«Մայր Հայաստանն» ընտրություններում ներկայանում է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի թեթևացման ծրագրով։ Անցկացրել են ստորագրահավաք, նրանց առաջարկն արժանացել է ավելի քան 7700 գյումրեցու հավանությանը։

Եվ այսպես, ըստ թեկնածուի, առաջիկա 5 տարում Գյումրիում անբարեկարգ փողոց չպետք է լինի, տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավմամբ Գյումրին պետք է դառնա «խելացի քաղաք», պետք է վերականգնվի նախկին Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը, վերանորոգվի Սավոյան փողոցի շատրվանը և այլն։

Այս ծրագրերի իրագործման համար հսկայական գումարներ են պետք, որոնք նա մտադիր է գտնել հարկերից ազատված Գյումրիում կատարվող ներդրումներից։

Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև թեկնածուների կողմից արվող սոցիալական հարցումների մասին, որոնցից որոշները շինծու համարեց։

Աղբյուրը՝ regionstv.am

Այս խորագրի վերջին նյութերը