Քաղաքական

23.03.2025 11:24


Փաշինյանը զգում է ՔՊ-ի մոտալուտ վախճանը. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

Փաշինյանը զգում է ՔՊ-ի մոտալուտ վախճանը. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրն է, Գյումրիի քաղաքապետի թեկնածուները շարունակում են գյումրեցիներին ներկայացնել իրենց ծրագրերն ու անձամբ ծանոթանալ քաղաքացիների խնդիրներին։

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Կարեն Սիմոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ իրենց թիմի նպատակը Գյումրին ճգնաժամային իրավիճակից հանելն է։

Կարեն Սիմոնյանն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, որ ինքը Վարդան Ղուկասյանին է տալու իր ստացած քվեները։ Նրա խոսքով` նման լուրերը ՔՊ-ն է տարածում.

«Նիկոլ Փաշինյանը զգում է ՔՊ-ի մոտալուտ վախճանը և ամեն ինչ անում է, որպեսզի լղոզի և մանիպուլացնի Գյումրիի ընտրությունները, որպեսզի շահեկան դիրք զբաղեցնի։ Ես ասում եմ, որ չի ստացվի»,-հայտարարեց Կարեն Սիմոնյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը