Գյումրին մեզ կարող է օգնել 2018-ից սկսված մղձավանջից ու ազգային նվաստացումից դուրս գալ
Հայաստանի հիմնական խնդիրն անպատասխանատվությունն է, սակայն անպատասխանատվությունը բնորոշ է ոչ միայն իշխանությանն, այլ նաև` անհատներին:
Եթե անհատները լինեն պատասխանատու, ապա ոչ մի իշխանություն չի կարող լինել անպատասխանատու, որովհետև դա նրանց վերջը կլինի:
Գյումրիի ընտրությունները դրա լավագույն ցուցիչն է, որտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ իրենք պատասխանատու են իրենց, իրենց քաղաքի, իրենց երկրի առջև, նաև Հայաստանի ապագայի (ստեղծված իրավիճակի պատճառով) համար և կան մարդիկ, որոնք առաջնորդվում են
-մեր Սարիկով,
-ձեր Լևոնով,
-էրեվանցիք քաղաքականացնում են, իրենց հարցերը լուծելով մեզ օգտագործում են,
-ընտրություններով հարց չի լուծվում
և նմանատիպ կարգախոսներով: Դա գյումրեցիների առանձնահատկությունը չէ, ու բնորոշ է Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին:
Երկրի ինքնիշխանությունը սկսվում է անհատների ինքնիշխանությունից, որոնք համարում են, որ իրենք են որոշողը: Եթե այդ մտածողությունը չկա, ոչինչ էլ չի կարող փոխվել:
Գյումրին մեզ կարող է օգնել 2018-ից սկսված (իրականում ավելի վաղուց) մղձավանջից ու ազգային նվաստացումից դուրս գալու գործընթացը սկսելուն:
Հ.Գ. Կենդանական աշխարհն ապրում է բնազդներով՝ հարմարվելով շրջակա միջավայրին։ Ինչո՞վ ենք մենք տարբերվում ավելի ցածր էվոլյուցիոն աստիճանակարգում գտնվող մեր անլեզու եղբայրներից, եթե նույն սկզբունքներով ենք առաջնորդվում։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամՍտեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից