Աշխարհ

24.03.2025 10:07


Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ ֆուտբոլասերներից` Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ վրացի երկրպագուների խմբի սադրիչ պահվածքի համար:

Այս մասին գրում է երկրպագուական «Հայկական առաջին ճակատ» շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:

«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` «Կոմագեբին», ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում։

Ինչպես նշել եմ մի քանի անգամ, ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի, որ մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան»,-նշել է Ջանջոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը