Եթե քաղաքային իշխանությունը չունի այդքան գումար, թող պահանջեն Նիկոլից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչները այսօր՝ մարտի 24-ին, դարձյալ բողոքի ցույց են արել Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Բնակիչները նշում են, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ Տիգրան Ավինյանը խոստացել է կարգավորել հարցը, այնինչ խաբել է։
Նրանց առաջարկել են 6 հոգով հանդիպել քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի հետ։ Հանդիպման ժամանակ նրանց հաղորդվել է, որ դիմել են Կառավարությանը՝ իրենց նոր բնակարաններով ապահովելու հարցով և 2 ամիս ժամանակ են խնդրել, որպեսզի Կառավարությունից պատասխան ստանան։ Բնակիչները, չբավարարվելով ստացած պատասխանից, քաղաքապետարանից երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։

Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ yerevan.today