Քաղաքական

24.03.2025 19:48


Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. «Հետք»

Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. «Հետք»

Երևանում և մարզերում գործող «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նոր սեփականատեր ունի։ «Հետք»-ը պարզել է, որ սուպերմարկետները ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը, որին պատկանում է նաև «88» սուպերմարկետների ցանցը։ Միայն «Ծիրան» ապրանքանիշի ներքո գործում է ընդհանուր 22 սուպերմարկետ: Գործարքը տեղի է ունեցել 2025 թ.-ի փետրվարին։

Սուպերմարկետները շահագործում է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% բաժնեմասը, մինչև գործարքը, պատկանել է ցանցի հիմնադրին՝ Արամ Հարությունյանին, իսկ փետրվարի 24-ից բաժնետոմսերը պատկանում են Կոտայքի մարզի Արգել գյուղում հաշվառված Արմեն Մարգարյանին։ Իրավաբանական անձանց ռեգիստրում ՍՊԸ-ի տվյալներում թեև նշված չէ Նարեկ Նալբանդյանի անունը, սակայն «Հետք»-ը տեղեկացել է, որ ընկերության իրական սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է։

Լրատվամիջոցին Նալբանդյանը հայտնել է, որ Արմեն Մարգարյանը, ում անունով գրանցված են բաժնետոմսերը, իր քրոջ որդին է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը