«Քաղաքացիական պայամանգրի» նյարդային պահվածքի և «Մայր Հայաստանի» ստացած քվեների ճակատագրի մասին․ Կարեն Սիմոնյան
Զգալով Գյումրու ընտրություններում մոտալուտ պարտությունը և տեսնելով «Մայր Հայաստանի» և Կարեն Սիմոնյանի աճող վարկանիշը՝ «Քաղաքացիական պայմանագրի» մոտ նյարդային նոպաներ են նկատվում: Սկսել են մեր դեմ «սև» քարոզչություն իրականացնել: Տարածում են, թե, իբր, մենք մեր քվեները տալու ենք ուրիշ թեկնածուի:
Վստահաբար պնդում եմ, որ «Մայր Հայաստանի» ստացած քվեները որևէ սակարկման առարկա չեն դառնալու: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմադիր թեկնածուների մեջ լինենք առաջինը: Քարոզչության ընթացքը ցույց է տալիս, որ մենք առաջատարն ենք:
Բազմիցս հայտարարել եմ, որ մեր նվազագույն նպատակն այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է: Առավելագույն նպատակը՝ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը:
Իշխանությունը գյումրեցիներին ուզում է խաբել, թե, իբր, մենք այլ թեկնածուի օգտին ենք աշխատում: Վստահեցնում եմ՝ չկա՛ նման բան, դա սուտ է, լկտի սուտ:
«Մայր Հայաստանն» այն ուժն է, որը մերան ու առաջատար է դառնալու «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելու և ընդդիմադիր դաշտը համախմբելու հարցերում: Մնացածը բամբասանք է և էժանագին քարոզչության կիրառում:
Հարգելի՛ գյումրեցիներ,
Չտրվեք սադրանքներին, մանիպուլյացիաներին ու քվեարկեք ձեր համոզմունքով:

«Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից